ՆՈՐ ԴԱՍԵՐԻ ՄՈԴՈՒԼՆԵՐ

Նոր ՖԻՖԱ Աշխարհի Գավաթ 2014 ֆինանսական ֆուտբոլ խաղը դարձրեք դասարանում Ձեր ուսումնական ծրագրի մաս՝ ներառելով դասերի նոր մոդուլները: Յուրաքանչյուր մոդուլ կառուցված է որպես համապարփակ դասավանդման գործիք, որը կարող է հեշտությամբ ինտեգրվել գործող ուսումնական ծրագրում: Նախապատրաստական փուլում, բոլոր տարիքի ուսանողները կսովորեն խնայողությունների, անձնական բյուջեի կառավարման, ֆինանսական նպատակների և անվտանգության, ինչպես նաև վարկի խելամիտ օգտագործման հետ կապված հիմնական դրույթները: Ընտրեք աջ կողմում ներկայացված տարիքային մակարդակը և ներբեռնեք համապատասխան մոդուլները: Յուրաքանչյուր մոդուլ ներառում է.

Համառոտ ակնարկ.

Համառոտ ակնարկը հակիրճ ներկայացնում է կրթական մոդուլում ներառված հիմնական դրույթները՝ առաջարկելով ուսուցիչներին և ուսանողներին արագ հայացք գցել առկա կրթական նյութերի վրա:

Սովորելու նպատակները և խնդիրները.

Նպատակներն ու խնդիրները հակիրճ ներկայացնում են կրթական մոդուլից ակնկալվող արդյունքները:

ՈՒՂԵՑՈՒՅՑ.

Յուրաքանչյուր կրթական մոդուլի զգալի մասը կազմում է Ուղեցույցը, որն ընդգրկում է տարբեր կրթական մոտեցումներ, հիմնական տերմինները և հասկացությունները, ինչպես նաև նշումներ դասընթացի հետ կապված: Ուսուցիչները կարող են օգտագործել ուղեցույցներն այնպես, ինչպես դրանք մշակված են ի սկզբանե կամ հարմարեցնել դրանք՝ ըստ իրենց ուսումնական ծրագրի:

Քննարկում.

Այս բաժնում ուսուցիչները և ուսանողները հնարավորություն ունեն քննարկել իրենց սովորած հասկացությունները` կիրառելով դրանք կոնկրետ օրինակների միջոցով:

Գործողություններ.

Յուրաքանչյուր կրթական մոդուլի վերջում ուսանողները պետք է մասնակցեն համապատասխան թեստի և կատարեն գրավոր վարժություն՝ իրենց սովորած գիտելիքները ստուգելու նպատակով: Գործողությունները կարող են լինել ինչպես խմբային վարժության, այնպես էլ անհատական գնահատման եղանակով:

ԿՐԹԱԿԱՆ ՆԵՐԲԵՌՆՈՒՄՆԵՐ
Կրթական մոդուլները մշակվել են երեք տարբեր տարիքային խմբերի համար: Սեղմե՛ք ստորև նշված հղումները՝ կրթական մոդուլները ներբեռնելու համար:
Սիրողական.
Այս մոդուլները մշակվել են 11 - 14 տարեկան դպրոցականների համար:
Կիսապրոֆեսիոնալ.
Այս մոդուլները մշակվել են 14 - 18 տարեկան դպրոցականների համար:
Միջազգային մակարդակ.
Այս մոդուլները մշակվել են 18 տարեկանից բարձր մարդկանց համար:

Սիրողական (11-14 տ.)
Կիսապրոֆեսիոնալ (14-18 տ.)
Միջազգային մակարդակ (18 տ. +)
facebook youtube.jpg youtube